Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը՝ 2016/17-ի Եվրոպայի Լիգայի լավագույն խաղացողի թեկնածուներ
ՈւԵՖԱ-ն հայտարարել է 2016/17 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին:
Հավակնորդներ են ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, և թիմի նախկին հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը:
Մրցանակը կհանձնեն օգոստոսի 25-ին Մոնակոյում՝ 2017/18 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ: