211652_close_icon
views-count1126 դիտում article-date 22:52 01-05-2014

Իբրահիմովիչը հավակնում է Ֆրանսիայի լավագույն խաղացողի կոչմանը

Հայտնի են դարձել Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողի հավակնորդների անունները: Այդ պատվին հավակնում են` Զլատան Իբրահիմովիչը, Տիագո Սիլվան, Տիագո Մոտտան (երեքն էլ ՊՍԺ), Խամես Ռոդրիգես («Մոնակո»): Մրցաշրջանի լավագույն պատանի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները` Լայվեն Կուրզավա («Մոնակո»), Խամես Ռոդրիգես («Մոնակո»), Մարկո Վերատտի (ՊՍԺ), Սերժ Օրիե («Թուլուզ») Մրցաշրջանի լավագույն դարպասպահի հավակնորդները` Վինսենտ Էնյամա («Լիլ»), Ստեֆան Ռուֆյե («Սենտ-Էտիեն»), Ստիվ Մանդանդա («Մարսել»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ) Մրցաշրջանի լավագույն մարզչի հավակնորդները` Լորան Բլան (ՊՍԺ), Կլաուդիո Ռանիերի («Մոնակո»), Ռեմի Գարդ («Լիոն»), Ռենե Ժիրար («Լիլ»)

Նմանատիպ նյութեր