Պոգբան հիանալի հնարքներով շրջանցել է «Կիևո»-ի 4 խաղացողի. տեսանյութ
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան իտալական Ա Սերիայի 20-րդ տուրում «Կիևո»-ի դեմ կայացած խաղի ընթացքում ցուցադրել է իր անհատական վարպետությունը: Ֆրանսիացի տաղանդավոր ֆուտբոլիստը հիանալի հնարքներով ձերբազատվել է մրցակցի 4 խաղացողի հսկողությունից:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում ֆրանսիացին նաև գոլի հեղինակ է դարձել, իսկ «Յուվենտուս»-ը հաղթել է 2:0 հաշվով: