211652_close_icon
views-count4705 դիտում article-date 10:26 04-08-2017

Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն իջեցնել բնակարանից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:44-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիս-արևելյան հատվածի մոտակա սարը հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Օգոստոսի 4-ին, ժամը 05:54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից (9-րդ հարկ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1984 թ. ծնված Լ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր