Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն իջեցնել բնակարանից
Հունվարի 28-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1930 թ. ծնված Ց. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը մահճակալից ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1931 թ. ծնված Թ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: