Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն իջեցնել բնակարանից
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Նարեկացի թաղամասի թիվ 30 շենքի 8-րդ հարկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Ե.-ին (1950 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: