ԱՄՆ-ի սենատը հաստատել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Քեյ Հաթչինսոնի թեկնածությունը
Ամերիկյան Կոնգրեսի Վերին պալատը հավանության է արժանացրել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում Քեյ Բեյլի Հաթչինսոնի թեկնածությունը, ով ավելի ավելի վաղ զբաղեցրել է Տեխասի նահանգապետի պաշտոնը։ Այդ մասին հայտնում է The Texas Ttibune-ը։
«Քեյը միշտ հայտնի է եղել տեխասցիներին պաշտպանելով ու հաջողության հասնելու իր ունակությամբ»,-ասել է սենատոր Ջոն Քորնին։
Նա նաև նշել է, որ Հաթչինսոնը փորձառու, վճռական ու հավասարակշռված անձնավորություն է, ինչը կօգնի Վաշինգտոնին ամրապնդել համաշխարհային հարթակում իր հարաբերությունները։