Գերմանիայի Մյունխեն տանող ավտոճանապարհին 29 մեքենաներ են միմյանց բախվել. կա 27 վիրավոր
                        Գերմանիայի Շտուտգարտ-Մյունխեն ավտոճանապարհին խոշոր շղթայական  ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է  LifeNews-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտովթարը կաթվածահար է արել խոշոր մայրուղին, ինչի հետևանքով  բազմակիլոմետրանոց խցանում է առաջացել:
Մայրուղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարի պատճառը կարող էր լինել անձրևը և վատ տեսանելիությունը:
Այս պահին հայտնի է 27 տուժածի մասին, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

