ՌԴ Ուլյանովսկ տանող ավտոճանապարհին մեծ արագությամբ միմյանց է բախվել 3 ավտոմեքենա. կա 5 զոհ
Այսօր՝ մայիսի 1-ին, երեկոյան ՌԴ Ուլյանովսկ քաղաք տանող՝ Կազան-Ուլյանովսկ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեծ արագությամբ միմյանց են բախվել Ford, Lada Priora և Peugeot մակնիշի ավտոմեքենաները:
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ 3 մեքենաների սրահներում գտնվող 11 ուղևորներից 5-ը տեղում մահացել են:
Վիրավորներին և մահացածներին ավտոմեքենաներից մեծ դժվարությամբ դուրս են բերել դեպքի վայր ժամանած 34 փրկարարներ և համապատասխան ծառայությունների աշխատակիցներ:
Մահացածների մեջ կա 2 երեխա:
[img]http://shamshyan.com/ups/images/0074285001493661121360096.jpg[/img]