Վորոնեժի ավտոճանապարհին 6 մեքենաներ են միմյանց բախվել. կա 10 վիրավոր
ՌԴ Տերնովսկի շրջանում՝ Վորոնեժ տանող ավտոճանապարհին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Միմյանց են բախվել 4 ավտոմեքենա և 2 ավտոբուս: Կա 10 վիրավոր, ընդ որում՝ 2 երեխա:
Այս պահին տեղում աշխատանքներ են կատարում համապատասխան ծառայությունները: