Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել Նեյմարին. Երբեք չփոխվես
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել Նեյմարին, որը [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073901/]տեղափոխվում է[/url] ՊՍԺ:
«Ամենալավն եմ քեզ ցանկանում, ընկերս: Շնորհակալ եմ այն աջակցության համար, որ տվել ես այս տարիներին և այն բացառիկ պահերի համար, միասին ապրել ենք:
Շարունակիր մնալ այդպիսին և երբեք չփոխվես: Սիրում եմ քեզ, եղբայրս», գրել է Սուարեսն իր [url=https://www.instagram.com/p/BXU6yD7AEMG/]ինստագրամում[/url]:
Նեյմարն ու ՊՍԺ-ն արդեն համաձայնության են եկել պայմանագրի վերաբերյալ, ըստ որի բրազիլացին կկնքի 5-ամյա պայմանագիր՝ շաբաթական 575 հազար եվրո աշխատավարձով:


