Լիոնել Մեսին հրաժեշտ է տվել Նեյմարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հրաժեշտ է տվել հարձակվող Նեյմարին, որը տեղափոխվում է ՊՍԺ:
«Ինձ համար մեծ պատիվ էր այս տարիներին հանդերձարանը կիսել, քո կյանքի նոր փուլում ամենայն բարիք եմ մաղթում», գրել է Մեսին Instagram-ում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այսօր պաշտոնապես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073901/]հաստատեց[/url], որ Նեյմարը հեռանում է ՊՍԺ, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 222 մլն եվրո, ինչը բրազիլացուն կդարձնի պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը:



