Յուրգեն Կլոպ. «Բարսելոնան» կարող է իրեն շատ չտանջել
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ ակումբը ցանկություն չունի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին վաճառել «Բարսելոնային»:
«Իհարկե, հաճելի է, որ Կոուտինյոյին այդքան թանկ են գնահատում, սակայն «Բարսելոնան» կարող է իրեն շատ չտանջել, ավելի լավ է, իրենց էներգիան այլ տեղ ծախսեն:
Ինչո՞ւ ես պետք է այդ մասին խոսեմ միայն նրա համար, որ «Բարսելոնայից» ինչ որ մեկն այդ հարցը բարձրաձայնում է: Ի՞նչ է, նա ասել է, որ Լիվերպուլ են գալիս բանակցելո՞ւ համար: Այդ ամենն ինձ հարկավոր չէ», ասել է Կլոպը:
Նշենք, որ կատալոնացիները Կոուտինյոյի տրանսֆերի համար առաջարկը բարձրացրել են մինչև 120 մլն եվրո: