Կագավան շատ կարևոր խաղացող է մեզ համար. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարևորել է Սինձի Կագավայի` թիմ վերադառնալու հանգամանքը:
«Ներկայումս Սինձին շատ կարևոր խաղացող է մեզ համար: Վերջին մի քանի օրվա ընթացքում նա հիանալի տպավորություն է թողնում մարզման ժամանակ: Նա ապացուցեց, որ նախկինի նման կարող է օգտակար լինել թիմին: Չնայած` մենք հասկանում ենք, որ Սինձին միանգամից չի կարող ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին ցուցադրում էր երկու տարի առաջ»,- ասել է Կլոպը: