Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացրել
Օգոստոսի 2-ին, ժամը 15:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է հատակին, չի կարողանում բարձրանալ (բնակարանի դուռը փակ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1930 թ. ծնված Պ. Կ.-ին:
Վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացրել «Էրեբունի» ԲԿ:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: