Պողոս Գալստյանը նշանակվել է Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ
Մոսկվայի «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Պողոս Գալստյանը:
56-ամյա մասնագետը լքել է Եկատերինբուրգի «Ուրալը» և գլխավորել մոսկովյան ակումբը Սերգեյ Բուլատովի հեռանալուց հետո:
2010 թվականին Գալստյանը Մոսկվայում Pro արտոնագիր է ստացել:
Նշենք, որ Պողոս Գալստյանը հայտնի է 1980-ականներին Երևանի «Արարատում» իր մրցելույթներով:


