211652_close_icon
views-count4066 դիտում article-date 17:40 02-08-2017

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Ոստիկանության երկրորդ գրությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը հունիսի 28-ին գրությամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին: Դիմումում մասնավորապես ասված էր, որ «Հայկական ժամանակ» թերթի [url=http://armtimes.com/hy/video/2066]28.06.2017թ. http://armtimes.com/hy/video/2066 հղումով[/url] տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ: Փաստաբանների Պալատի նախագահը խնդրել էր Ոստիկանապետի հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ: Գրությանն ի պատասխան նույն օրը ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության գնահատման նպատակով նշանակվել էր ծառայողական քննություն: ՀՀ փաստաբանների Պալատը Ոստիկանությունից հուլիսի 31-ին ստացել է նոր գրություն, որով հայտնել են, որ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է 30 օրով: [b]Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր