1840 դիտում
09:47 18-04-2015
Փաստաբանների նոր ակումբը կարող է պառակտե՞լ փաստաբանների պալատը. Ժողովուրդ
«Օրերս հայտնի դարձավ որ փաստաբանների նոր ակումբ է ստեղծվում, ինչը, պարզվում է, խիստ մտահոգել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Իհարկե, Զոհրաբյանի կողմնակիցները պնդում են, որ նորաստեղծ ակումբը որևէ կերպ չի խանգարի պալատի գործունեությանը: Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ այդ ակումբում կարող են ընդգրկվել բոլոր այն փաստաբանները, որոնք հակասություններ ունեն փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
Վերջինս, ըստ իր գործընկերների, իր հավակնոտ պահվածքով հասցրել է շատ փաստաբանների նեղացնել և չի բացառվում, որ նորաստեղծ ակումբը հետագայում կարող է նաև այլ կազմակերպչական ձև ստանալ և պառակտել փաստաբանների պալատը: Ամեն դեպքում, Արա Զոհրաբյանը նման մտավախություն ունի: Թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանին, որն ասաց. «Ակումբները կամ այլ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները որևէ կերպ չեն վնասում փաստաբաններին, եթե, իհարկե, պառակտման նպատակ չունեն: Այսօր փաստաբանական համայնքը առավել քան ուժեղ է, և նրան պառակտել գրեթե անհնարին է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1757 դիտում
22:07 19-04-2014
Պառակտե՞լ, թե՞ չպառակտել
1748 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
2117 դիտում
20:04 04-05-2015
ՀՀ փաստաբանների պալատը կընդունի Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությանը
Այս բաժնից
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան
1771 դիտում
11:23 07-01-2025
Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով. Աշոտյան