Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 574 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Վերականգնվել է ավտովթարի հետևանքով վնասված 4 հենասյուն: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 նրբանցք: Ընթացքում են 3 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: