Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով. ԱԻՆ
[b]Ուշադրություն՝ օգոստոսի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 3-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:[/b]
Հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
[img]http://shamshyan.com/ups/images/0905140001501673133871144.jpg[/img]
Երևան քաղաքում օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://shamshyan.com/ups/images/001596700150167311468942.jpg[/img]