211652_close_icon
views-count188985 դիտում article-date 18:23 01-08-2017

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակած ու փախուստի դիմած կասկածյալը որոնվում է. մահացել էր 4 և վիրավորվել 6 քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, որի նախաքննությունը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հանձնարարվել է ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչներին, ինչպես նաև ոստիկանությունը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում է Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/01/1073810/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի գլխավորությամբ։ Երևանից գյուղ էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել էին նաև Արագածոտնի մարզային դատախազության դատախազներ։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիրավորներից ևս մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել էր քննչական հատուկ խումբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչների մասնակցությամբ, որը ղեկավարում են ՀՔԿ նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ու բազմաթիվ աղմկահարույց, ծանր և լուրջ հանցագործություններ քննող Սամվել Տոնոյանը։ Ս. Տոնոյանի գլխավորությամբ դեպքի վայրում աշխատում էին քննիչները՝ ոստիկանության փորձաքրեագիտական գլխավոր վարչության փորձագետների հետ՝ փորձաքրեագիտական գլխավոր վարչության պետի գլխավորությամբ։ Վթարված Нива-ի հարևանությամբ հայտնաբերվել էր 97 ՏZ 777 համարանիշ, իսկ Нива-ի մեջ հայտնաբերվել էր 50-ամյա Թ. Ք.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև զենքի թույլտվության վկայական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Շամիրամ գյուղում կրակոցներ արձակած կասկածյալ՝ 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0942318001501598123389983.png[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր