211652_close_icon
views-count3337 դիտում article-date 16:49 01-08-2017

«Անվտանգ Հայաստան» միջազգային ցուցահանդես. շուտով Երևանում

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել «Անվտանգ Հայաստան» (Arm-Security) անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի համակարգման խորհրդի նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ցուցահանդեսի մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր: «Անվտանգ Հայաստան» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ 2017թ. սեպտեմբերի 2-4-ը: Միջոցառմանը կցուցադրվեն արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաև փրկարարական և հրդեհային անվտանգության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից: Ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ [url=http://arm-sec.com/ru/]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր