Հայաստանն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն. մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն․ Ռոբերտ Քոչարյան
«Հայաստանն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել իր սահմանները, չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը: Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է բանակը և չի անում ոչինչ այն վերականգնելու համար։
Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, նվաստացում, խայտառակություն, մահեր, զոհեր․․․ Չեն կարող անել:
Մենք կարող ենք և պատրաստ ենք դա անել»:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան,