«Գառնի»-ն տեսնելու համար օտարերկրացիները պետք է վճարեն 1500 դրամ, ՀՀ քաղաքացիները՝ 500 դրամ. Tert.am
Մշակույթի նախարարության որոշումով՝ օգոստոսի 1-ից որոշ պատմամշակութային արգելոց-թանգարանների՝ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլն, մուտքի վճարները կավելանան: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2017/07/31/garni/2446049]Tert.am[/url]-ին ասել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Արամ Բաբայանը, ով շեշտեց, որ փոփոխությունները տեղի են ունենում պատմամշակութային արգելոց-թանգարանների համակարգում:
Կոնկրետ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի գինը արտերկրից այցելուների համար ներկայիս 1200 դրամի փոխարեն սահմանվել է 1500 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիները 250 դրամի փոխարեն կվճարեն 500 դրամ: Թանկացել են նաև ծառայությունների գները, օրինակ՝ հայերեն լեզվով և օտար լեզվով էքսկուրսիայի գինը 2500 դրամից դարձել է 4000 դրամ:
«Դա ընդհանուր հրաման է, վաղն արդեն ծառայությունների համար կոնկրետ կտրամադրեն տոմսերը նոր սակագներով»,- ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: