211652_close_icon
views-count4941 դիտում article-date 13:37 08-07-2021

Այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ օտարերկրացիները՝ շարժական կետերում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները պահանջված են նաև այլ երկրների քաղաքացիների կողմից, որի արդյունքում մանավանդ կենտրոնի պոլիկլինիկաներում և պատվաստման կենտրոններում կուտակումներ են առաջանում, որի պատճառով 10 րոպեի ժամկետը չենք կարողանում ապահովել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մանավանդ մեր տարեց քաղաքացիների մասով չենք հասցնում: Գոնե արտոնյալ կարգով նրանց ընդունենք, որպեսզի չսպասեն»,- ասաց նա:

Ի պատասխան առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Մենք հետևում ենք սկզբունքին, որ պաշտպանված ենք մենք, եթե պաշտպանված են բոլորը: Ինչքան շատ անձինք անկախ քաղաքացիությունից պատվաստված լինեն, այնքան մեր քաղաքացիները պաշտպանված են: Այո, արտասահմանցի  շատ քաղաքացիներ գալիս են Հայաստան պատվաստվելու նպատակով: Մենք երեկ որոշում ենք կայացրել, որ պոլիկլինիկաները այուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին, իսկ արտասահմանից ժամանածները կարող են պատվաստվել շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են»:

Նմանատիպ նյութեր