ՀԷՑ-ի տնօրինությունը ստանում է մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձ, բայց չգիտես ինչու՝ նրանց բջջային կապի համար պետք է վճարեն բաժանորդները. Ժողովուրդ
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացնելու որոշման նախագծին կից նյութերից «Ժոդովուրդ»-ը տեղեկացավ որ այս ընկերության աշխատակիցների բջջային հեռախոսակապի ծախսերը ևս հոգալու են սպառողները: Ըստ այդմ, պարզվում է՝ սակագնում ներառված ծախսերից 50.9 մլն դրամը հատկացվելու է բջջային հեռախոսակապի համար, որից մոտ 2 մլն դրամը ՀԷՑ-ի կենտրոնական ապարատի, ասել է թե՝ գլխավոր տնօրենի և նրա տեղակալների բջջային հեռախոսների համար է։
Բայց ողջ խնդիրն այն է, որ խոսքը ասենք, 200 կամ 300 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաների մասին չէ։ ՀԷՑ-ի տնօրինությունը ստանում է մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձ, բայց չգիտես ինչու՝ նրանց բջջային կապի համար պետք է վճարեն բաժանորդները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։