3809 դիտում
21:39 31-07-2017
Միացյալ Թագավորությունը աջակցելու է Հայաստանին կոռուպցիայի վերացման պայքարում
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն այսօր՝ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:
Դավիթ Հարությունյանը շնորհակալական խոսք է հայտնել ՄԹ դեսպանին կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությանն աջակցելու համար և նշել, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա:
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից և դրանից բխող գործողություններն ընդգրկված են Կառավարության 2017-2022 թթ. ծրագրում: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերը, այն է՝ ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների պաշտպանության մասին օրենքի ընդունումը և այլն:
Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն իր հերթին հավելել է, որ այսպիսի նախաձեռնություններին աջակցելը համահունչ է Միացյալ Թագավորության՝ ժողովրդավարության, թափանցիկության և մարդու իրավունքների խթանման ռազմավարությանը։ Ուստի իրենք ողջունում են ՀՀ կառավարության նոր ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի շեշտադրումը և հույս հայտնում, որ այս ծրագրի իրականացումը ևս կնպաստի նշված ոլորտում հաջողությունների արձանագրմանը։
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
12:48 03-11-2014
Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր. Դեյվիդ Լիդինգտո
3846 դիտում
22:18 24-07-2018
Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ
1245 դիտում
20:48 16-09-2019
Միացյալ Թագավորությունը Հայաստանի վստահելի գործընկերն է. Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԹ դեսպանին
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2857 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր