3849 դիտում
22:18 24-07-2018
Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hուլիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ ոլորտների:
Դավիթ Տոնոյանը նշել է նաև երկու երկրների պաշտպանական քաղաքականության և պաշտպանական համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների միջև ռազմաքաղաքական երկխոսության կանոնավոր անցկացման կարևորությունը:
Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցությունը սահմանված ոլորտներում և հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած ուղղություններով խորհրդատվական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը` ներառյալ պետական գնումների օրենսդրությանը վերաբերող ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
21:20 01-12-2023
Թուրքիան և Միացյալ Թագավորությունը կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
967 դիտում
20:38 10-01-2024
Միացյալ Թագավորությունը համատեղ վարժանքներ կանցկացնի Հնդկաստանի հետ
1045 դիտում
12:48 03-11-2014
Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր. Դեյվիդ Լիդինգտո
Այս բաժնից
1372 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
985 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար