Ջոն Քելին ստանձնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար, գեներալ Ջոն Քելին պաշտոնապես ստանձնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և հանդիսավոր երդվել: Հաղորդում է [url=https://www.golos-ameriki.ru/a/cn-trump-kelly-white-house/3966076.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Նշանակման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Քելին «գերազանց աշխատանք է անելու»:
Քելին այս պաշտոնում փոխարինելու է Ռայնս Պրիբուսին, ով պաշտոնը զբաղեցնում էր Թրամփի նախագահ դառնալուց ի վեր: Թրամփը նաև հույս է հայտնել, որ Քելին իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: