Արմեն Գևորգյանը կշարունակի զբաղեցնել Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
                        ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին,  հրամանագիր է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչվում Հանրապետության նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել էր փոխվարչապետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

