1030 դիտում
17:00 21-06-2023
Կանզասի նահանգապետ Լորա Քելին և բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին այցելում են Հայաստան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 22-23-ը Երևանում կհյուրընկալի ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին։ Նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուը:
«Նահանգապետ Քելիին ուղեկցում է ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։
Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեմ ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։
Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության գործընկերության ծրագիրը սկիզբ է առել 2003թ․-ին Հայաստանի, ԱՄՆ Կանզաս նահանգի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրմամբ։
Ծրագրի շրջանակում Կանզասի Ազգային գվարդիան սերտորեն գործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և այլ պետական կառույցների հետ՝ կյանքի կոչելով համատեղ նախաձեռնություններ՝ զինվորական ուսուցում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, ինչպես նաև փոխանակումներ իրավապահ, բիզնեսի, բժշկական, հանրային առողջապահության, կրթության ոլորտներում»։

Նմանատիպ նյութեր
976 դիտում
18:51 21-06-2023
Երևան է ժամանել Կանզասի նահանգապետ Լորա Քելին. հանդիպումներ են նախատեսված ՀՀ պաշտոնատար անձանց հետ
883 դիտում
12:20 22-06-2023
Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
925 դիտում
14:21 23-06-2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1066 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային