Ռոնալդուն դատարանում ցուցմունք է տալիս հարկերի չվճարման գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Պոսուելո-դե-Ալակրոնի դատարանի նիստին՝ հարկերի չվճարման գործով:
32-ամյա պորտուգալացին ցուցմունքներ է տալիս, որից հետո մամուլի համար հայտարարություն կարվի:
Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ:
Եթե Ռոնալդուն երեք դրվագներով էլ մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 2 տարվա ազատազրկում և 14,8 մլն եվրոյի չափով տուգանք:



