20639 դիտում
20:36 06-04-2020
Այս ընթացքում կոմունալների չվճարման համար անջատումներ չեն լինի, իսկ հետագա չվճարման դեպքում քայլեր կձեռնարկենք. վարչապետ
[url=https://www.tert.am/am/news/2020/04/06/Pashinyan/3256439?fbclid=IwAR06YQjXN0WvDqHfWK97FFVPHpLCgZ63s2AL21kAI6S_64dH7bsZY3cKf9s]Tert.am[/url]-ը գրում է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը և պարետատունը հայտարարել են, որ մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի չվճարման դիմաց անջատումներ չեն լինելու։
Այս մասին ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, որ մարտ-ապրիլ ամիսների կոմունալները պետությունը պետք է հոգա, ինչպե՞ս է օրավարձով աշխատողը վճարելու, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀԾԿՀ-ն այս վճարումների մասով իրավիճակը հայտարարել է ֆորսմաժոր, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ չեն լինի:
Ինչ վերաբերում է հետագա վճարումներին, սոցիալական աջակցության միջոցառումներ ենք իրականացնում, կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք կարգավորումներ, որ հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիները անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվությամբ հաղթահարեն»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
9511 դիտում
18:55 30-04-2018
Քայլեր կձեռնարկենք, որ Կառավարության նիստերը դռնբաց լինեն. Նիկոլ Փաշինյան. Tert.am
7917 դիտում
22:25 08-01-2016
Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի
7059 դիտում
22:25 01-02-2017
Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի
Այս բաժնից
1513 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
847 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր