211652_close_icon
views-count4747 դիտում article-date 17:55 30-07-2017

Մոլդովայում ցույցեր են նախագահ Դոդոնի հրաժարակաի պահանջով

Մոլդովայում հարյուրավոր ցուցարարներ այսօր բողոքի ցույց են կազմակերպել, պահանջելով են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժարականը: Հաղորդում է [url=http://www.interfax.ru/world/572748]interfax[/url]-ը Ցուցարարները վանկարկել են՝ «Հրաժարական», «Եվրամիություն փող մի տուր մաֆիային»: Ցուցարարները բողոքել են նաև ընտրական օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների դեմ: Եվրամիության և Մոլդովայի դրոշներով նրանք հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հուլիսի 27-ին խորհրդարանում հաստատվելուց հետո Մոլդովայում մի շարք բողոքի ցույցեր են անցկացվել: Նոր օրենքով ընտրությունները անցնելու են խառը կարգով՝ 50 մանդատ բաշխվելու է համամասնական ընտրակարգով, 51 մանդատ՝ մեծամասնական ընտրակարգով: Ընդդիմախոսները պնդում են, որ կատարված փոփոխությունները համապատասխանում են երկրի երկու մեծ կուսակցությունների շահերին՝ անտեսելով քաղաքական փոքր ուժերին: Նրանք նաև նշում են, որ մինչ փոփոխությունների հաստատվելը, դրանց շուրջ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել: Մոլդովայում երկու խոշոր կուսակցություն կա՝ արևմտամետ իշխող Դեմոկրատական կուսակցությունը և ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունը: Խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում նշանակված են 2018 թվականի նոյեմբերին:

Նմանատիպ նյութեր