4933 դիտում
18:22 01-07-2018
Մոլդովայում բողոքի ցույցեր են՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ
Տասնյակ հազարավոր մարդիկ Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ցույց են կազմակերպել հունիսին տեղի ունեցած Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ իշխանության որոշման դեմ: Հաղորդում է [url=https://www.europalibera.org/a/mii-de-oamenii-protestează-la-chișinău-împotriva-invalidării-alegerilor-pentru-primărie-(video)/29330448.html]«Ազատությունը»[/url]։
Քիշնևի Ազգային ժողովի հրապարակում այսօրվա ցույցը կազմակերպել են արևմտամետ կուսակցությունների առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Ցուցարարները վանկարկում են «Կորչի՛ մաֆիան» կարգախոսը և պահանջում են ճանաչել «Արժանապատվության և ճշմարտության պլատֆորմ» կուսակցության ղեկավար Անդրեյ Նաստասեի հաղթանակը քաղաքապետի ընտրություններում:
Բացի այդ, ցուցարարները պահանջում են քրեական գործեր հարուցել Գերագույն դատարանի յոթ անդամների դեմ, ովքեր չեն ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները:
Նաստասեն հունիսի 3-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում ստացել է քվեների 52.5 տոկոսը և առաջ է անցել ռուսամետ թեկնածու, Սոցիալիստական կուսակցությունից առաջադրված Իոն Չեբանից, սակայն դատարանը չեղյալ է հայտարարել արդյունքները, հայտարարելով, որ երկու թեկնածուներն էլ ընտրությունների օրը սոցիալական ցանցերով իրենց աջակիցներին կոչ են արել քվեարկել, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի կանոններին:
Բողոքարկման դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որը հետագայւմ հաստատվել է նաև Գերագույն դատարանի կողմից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճռել է, որ վերաքվեարկություն չի լինի, այդպիսով՝ Մոլդովայի օրենքների համաձայն, մայրաքաղաքը մինչև 2019 թվականի հերթական ընտրությունները կղեկավարի գործող քաղաքապետը:
Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել են Մոլդովայի իշխանությունների այդ որոշումը:
Ցուցարարներն այսօր պահանջում են նաև փոխել Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվել է ռուսամետ օրենսդիրների և հաստատվել է ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի կողմից:
Նմանատիպ նյութեր
4369 դիտում
09:45 06-10-2018
Հրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
1473 դիտում
16:45 04-09-2019
ԱԺ-ն սկսում է Կուսակցությունների մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանք
Այս բաժնից
1084 դիտում
18:30 31-12-2024
Հայտնիներ ովքեր 2024-ին բալիկ ունեցան. www.elstyle.am
883 դիտում
22:45 30-12-2024
Իսրայելի բնակչին ձերբակալել են Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
994 դիտում
22:33 30-12-2024
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել