211652_close_icon
views-count5841 դիտում article-date 19:55 29-07-2017

Հրազդանի կիրճում մաքրման աշխատանքներ են իրականացվել

Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աշխատանքներ էին իրականացվել նաև Հրազդանի կիրճում: Մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող հատվածը մաքրվել ու պատշաճ տեսքի է բերվել Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների ուժերով: Կիրճի տարբեր հատվածների դժվարամատչելի տեղանքները մաքրել են ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողները: Հրազդանի կիրճում աշխատանքներ են ծավալել նաև մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքած ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները: Շաբաթօրյակի մասնակիցներին նախապես բաժանվել են գործիքներ ու մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Նմանատիպ նյութեր