211652_close_icon
views-count25509 դիտում article-date 19:41 25-06-2024

Երևանում՝ Հրազդանի կիրճի Հրազդան գետում, սկսվել են մաքրման հսկայածավալ աշխատանքներ․ 40 բեռնատար աղբ ու մի քանի տոննա տիղմ է հեռացվել․ անակնկալ կերպով կիրճ են ժամանել Երևանի քաղաքապետն ու Արաբկիրի թաղապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ տոննաներով կենցաղային ու շինարարական աղբ է  տեղափոխվել աղբավայրեր, գաղտնիք չէ։

Սովետական տարիներին Երևանի Հրազդանի կիրճը համարվում էր երևանցիների ամենասիրելի հանգստի վայրերից մեկը։ Ամառվա տապին շատերը գերադասում էին իրենց օրվա հանգիստն անցկացնել Հրազդանկի կիրճում, քան մեկնել գեղատեսիլ Սևան։ Սովետական տարիներին ամենամաքուր հատվածներից էր նաև Հրազդանի կիրճը՝ իր Հրազդան գետով։ Մարդիկ նույնիսկ ձկնորսությամբ էին զբաղվում։ ԽՍՀՄ փլուզումից հետո Հրազդանի կիրճում սնկի նման սկսեցին աճել ռեստորանային համալիրները, որը կարելի է ասել վտանգ ներկայացրեց նաև կիրճին։ Ինչ աղբ ասես՝ չլցվեց Հրազդան գետը։ Սովետական տարիներից հետո Հրազդանի կիրճը մաքրվել ու մեծ հսկողություն է իրականացվել, երբ քաղաքապետն էր Վանո Սիրադեղյանը։ Այն ժամանակ նույնիսկ երևանցիները ասում էին, որ «հավքն իր թևով, օձն իր պորտով» չէր համարձակվի Հրազդանի կիրճում հակաօրինական գործողություններ կատարել, կենցաղային ու շինարարական աղբ թափել, զբաղվել ծառահատումներով։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկաներով մաքրման աշխատանքներ են կսկսվել Հրազդանի կիրճի Հրազդան գետում։ Մի քանի օրերի ընթացքում առանց գույները խտացնելու կարելի է ասել, որ գետի մի հատվածից դուրս է բերվել 40-ից ավելի բեռնատար աղբ, մի քանի տոննա տիղմ։ Աշխատանքները սկսվում են առավոտյան ժամը 08։00-ին և միչև 18։00-ն։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միայն 3 անգամ աշխատանքները տեղում ստուգելու նպատակով Տ․ Ավինյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա․ Ազատյանը անակնկալ, առանց զգուշացման եկել են նշված վայր։

Աշխատանքները դեռևս մի քանի օր կշարունակվեն, մնում է երևանցիները գնահատեն այս լավ աշխատանքը ու մաքուր պահեն նաև Հրազդանի կիրճն ու այնտեղով հոսող Հրազդան գետը։ 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր