3152 դիտում
17:45 19-06-2014
Ընթանում են Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի հետազոտման և տարածքի մաքրման աշխատանքներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնագիտական ուսումնասիրություն է իրականացվում մայիսի 21-ին մայրաքաղաքի Հրազդանի կիրճում`Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի փլուզված հատվածում: Ըստ մասնագետների՝ փլուզումն առաջացել է հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման պատճառով:
Նախնական տվյալներով՝ դա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացնում «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: 16 -18 մետր երկարությամբ մետաղական կոնստրուկցիաները ևս քայքայված են, ինչի պատճառով առկա են անգամ մակերևութային թափանցող անցքեր:
Համալիր հիդրոտեխնիկական ուսումնասիրություններից հետո, համապատասխան նոր նախագծի առկայությամբ, հնարավորին կարճ ժամկետներում նախ կկազմվի անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, այնուհետ նաև կմեկնարկի փլուզված հատվածի վերականգնման գործընթացը: Ներկայում, ուսումնասիրություններին զուգահեռ, հատուկ տեխնիկայով ընթանում են նաև փլուզված տարածքի մաքրման աշխատանքները:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16052/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], մայիսի 31-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի մոտ, Զանգվի ձորի ճանապարհին, տեղի էր ունեցել ասֆալտապատ հատվածի փլուզում, որի պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2195 դիտում
20:06 26-03-2018
Հրազդանի կիրճի մաքրման ու բարեկարգման աշխատանքները լինելու են ամենօրյա ուշադրության կենտրոնում
1628 դիտում
12:22 07-08-2014
Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Այս բաժնից
481 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
625 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1099 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը