4266 դիտում
13:08 29-07-2017
ՀՀԿ ԵԿ Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաները հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ երիտասարդական և ռազմական թեմաներով: Անդրադարձ է կատարվել երիտասարդների համար աշխատաշուկայում առկա խնդիրներին ու հնարավորություններին, խոսվել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի մասին: Այնուհետև երիտասարդները ՀՀ պաշտպանության նախարարին հարցեր են հղել սահմանին ընթացող շինարարական աշխատանքների, բանակ-հասարակություն կապի, ռազմաբժշկական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Անդրադառնալով երիտասարդների զբաղվածության հարցերին՝ նախարարն ամառային քաղաքական դպրոցի սաներին խորհուրդ է տվել լինել մոտիվացված, շատ աշխատել և չհուսահատվել դժվարություններից:
Հավելենք, որ ՀՀԿ ԵԿ Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաների թվում են նաև ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդներ:
[b]ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
5043 դիտում
17:30 19-07-2016
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կայացել է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի բացումը
4044 դիտում
14:28 09-08-2016
Ավարտվեց ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոց» ծրագիրը
Այս բաժնից
874 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1297 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1327 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը