211652_close_icon
views-count1737 դիտում article-date 12:13 16-08-2016

Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ-ական երիտասարդները զինվեցին նոր գիտելիքներով և հմտություններով

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում օրերս անցկացվեց հերթական ճանաչողա-ուսուցողական ծրագիրը: Այս անգամ ծրագրին մասնակցում էին Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները: Ծրագրի շրջանակներում հիմնականում կազմակերպվեցին գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում երիտասարդները փորձեցին կիրառել նախորդ ծրագրերի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Կատարվեցին նախագահական հայտնի ելույթների վերլուծություններ, այնուհետև վերլուծության հիման վրա երիտասարդները կազմեցին և ներկայացրին համանման ելույթներ: Հաջորդիվ մեդիայի հետ աշխատանքի վերաբերյալ ստացած հմտությունները երիտասարդներն օգտագործեցին մամուլի ասուլիս կազմակերպելով: Գործնական աշխատանքներն ուղեկցվեցին ինտելեկտուալ <<Ի°նչ, որտե°ղ, ե°րբ>> խաղով: Ծրագրի ընթացքում ներկայացվեց նաև ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի 2015-2016 թթ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ընթացքում երիտասարդները ծանոթացան միջազգային հարթակում ՀՀԿ ԵԿ ունեցած ձեռքբերումներին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և այդ շրջանակներում ունեցած հաջողություններին: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր