211652_close_icon
views-count27784 դիտում article-date 21:39 28-07-2017

Նոյեմբերյանում պայմանագրային զինծառայող է զոհվել. aravot.am

[url=http://www.aravot.am/2017/07/28/899993/]aravot.am[/url]-ը գրում է. «Հուլիսի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում պաշտպանական դիրքերից մեկում հրազենային կրակոցից մահացու վիրավորվել է պայմանագրային զինծառայող: Մեր տեղեկություններով՝ նա Լոռու մարզի բնակիչ էր: Դեպքի հանգամանքները ճշտվում են»: [url=http://armlur.am/717234/]armlur.am[/url]-ի տեղեկություններով` զոհված պայմանագրային զինծառայողը ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ 33-ամյա Արկադի Լևոնի Ղամբարյանն է: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր