Տավուշի մարզում զոհվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր հունվարի 17-ի կեսօրին, Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 21-ամյա Արման Ալիկի Հարությունյանը:
Վերջինս Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ էր և պայմանագրային զինծառայող:
Ըստ տեղեկությունների՝ նա մահացել է ադրբեջանական դիրքերի կողմից արձակած կրակոցներից, որոնք ուղղված են եղել Ոսկեվանի սահմանային գոտու ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների՝ զինվորը Նոյեմբերյանի տարածաշրջանից է եղել:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատկան մարմիններից փորձում է ճշտել մահվան հանգամանքները: