Արցախում հակատանկային ականի վրա ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենա է պայթել
Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա:
Ինչպես հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, պայթյունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք: