211652_close_icon
views-count73570 դիտում article-date 11:15 28-07-2021

Արտակարգ դեպք Տավուշի մազում․ գազալիցքավորման ժամանակ խոտով բարձված ЗИЛ 130-ի գազաբալոններից մեկը պայթել է․ լիցքավորողը տեղափոխվել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր համայնքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 911-ից տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչություն, որտեղից էլ օպերատիվորեն ժամանել են թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07։30-ի սահմաններում «ԱԷ- ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է 32-ամյա Վոլոդյա Օհանյանին պատկանող խոտով բարձված ЗИЛ 130 մակնիշի բեռնատարի գազաբալոններից մեկը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող Վլադիմիր Ղալթաղչյանը տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության Իջևանի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ Իջևանի տեղամասի աշխատակիցները։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր