ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա
                        Karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 24-ին, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա։ Ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունից, տուժողները երկու հոգի էին՝ նույն գյուղից։ 
Պայթյունի հետեւանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Ինչպես Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը, տուժածների վիճակը բավարար է։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

