211652_close_icon
views-count81804 դիտում article-date 10:36 22-07-2014

Արցախում Toyota Prado-ն պայթել է ականի վրա. Արմավիրի քաղաքապետը ծայրահեղ ծանր վիճակում է. վարորդը տեղում մահացել է. կան ևս 2 վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաշաթաղի հյուսիսային մասում՝ Վաղազին գյուղի վարչական տարածքում, Toyota Landcruiser Prado մակնիշի 71 OM 100 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հաստատեց տեղեկությունը և հայտնեց, որ Արցախի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն է ձեռնարկում, որպեսզի վիրավորները շտապ և օպերատիվորեն տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: *** 11:40 Քիչ առաջ վիրավորներին Երևան տեղափոխող ուղղաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայան, որտեղից նրանց տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Եվ մինչ Արցախից վիրավորներին կտեղափոխեին Երևան, «Էրեբունի» հիվանդանոցին պատկանող հատուկ սարքավորումներով կահավորված Շտապօգնության մեքենաները մի քանի բժիշկների գլխավորությամբ սպասում են օդանավակայանում: *** 12:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեց, որ 3 վիրավորները հետազոտվել են և, ըստ բժիշկների հայտարարության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը կայուն ծանր է և այժմ տեղափոխվում են վերակենդանացման բաժին: Վերջիններս մի քանի օր կմնան բժիշկների հսկողության տակ: *** 12:55 Ֆոտոլրագրողը հայտնում է, քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոն են ժամանել ԱԺ պատգամավորներ Նահապետ Գևորգյանը, Հրանտ Գրիգորյանը և մեծ թվով արմավիրցիներ: Ռ. Խլղաթյանը մի քանի անգամ արդար ընտրությունների արդյունքում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ, և բնական է, որ արմավիրցիներն անհանգստանում են իրենց քաղաքապետի և մյուս վիրավորների համար: *** 13:23 Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ վիրավորներն են 53-ամյա Արթուր Բաղդասարյանը, 43-ամյա Գառնիկ Ավետիսյանը և 54-ամյա Ռուբեն Խլղաթյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ Գառնիկ Ավետիսյանի անվամբ, և կան կասկածներ, որ վիրավորներից Գ. Ավետիսյանն էլ այդ ավտոմեքնայի սեփականատերն է: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյան [img]/ups/images/0675597001406029157386266.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր