Սաակաշվիլին հայտարարել է, որ կպայքարի Ուկրաինայի իր քաղաքացիությունը վերադարձնելու համար
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ չի պատրաստվում փախստական դառնալ և պայքարելու է Ուկրաինայի իր քաղաքացիությունը վերադարձնելու համար, հաղորդում է Tass-ը։
«Ես Ուկրաինայում ապրլ եմ ավելի քան 13 տարի, մասնակցել հեղափոխությունների։ Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ և դրանից չեմ զրկվի։ Ներկա պահին փորձ է արվում ինձ փախստական դարձնել։ Դա տեղի չի՛ ունենա։ Ես այլևս կարգավիճակս չեմ փոխի և օրինական կարգով կպայքարեմ Ուկարինա վերադառնալու համար»,-գրառել է նա։
Վերջինս հավելել է, որ Պորոշենկոն իրեն զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից, երբ ինքը գտնվում էր արտերկրում։