Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին
Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ այսօր Կիևում Գերագույն Ռադայի շենքի առջև հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ ներկայումս երկիրը նոր իշխանության կարիք ունի: «Մենք պետք է միասին ստեղծենք այդ կառավարությունը: Ես պատրաստ եմ ձեր հետ միասին դա անել:
Պատրաստ եմ գլխավոր այդ գործընթացը, գլխավորել կառավարությունը, եթե դա անհրաժեշտ է», ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի կազմակերպված հանրահավաքների շարքը սկսվել է դեռևս հոկտեմբերի 17-ին: Հիմնական պահանջներն են՝ ստեղծել հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորների անձեռմխելիության դրույթը և փոխել ընտրական օրենսդրությունը: