211652_close_icon
views-count4312 դիտում article-date 21:20 26-07-2017

Եվրամիությունը Լեհաստանի դեմ իրավական միջոցների կդիմի

Եվրամիությունն այսօր հայտարարել է, որ իրավական միջոցների կդիմի Լեհաստանի դեմ՝ դատական համակարգի օրենսդրության վիճարկելի փոփոխությունների պատճառով:Այս մասին հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28640341.html]«Ազատությունը»[/url]: Լեհաստանի ընդդիմությունը և Բրյուսելը համարում են, որ Լեհաստանի իշխող կուսակցության առաջարկած փոփոխությունները վտանգում են դատական համակարգի անկախությունը: Փոփոխություններով նաև արական և իգական սեռի դատավորների համար թոշակի անցնելու տարբեր տարիքային ժամկետներ են սահմանվում, ինչը դիտարկվում է որպես խտրականություն: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ այսօր առաջարկների ցանկ է ուղարկել Վարշավա, պատասխանի համար հատկացնելով մեկ ամիս ժամանակ: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսն այսօր ասուլիսում նշել է՝ եթե Լեհաստանն ընդունի գերագույն դատարանի անդամներին պաշտոնանկ անելու կամ ստիպողաբար թոշակի ուղարկելու հնարավորություն ընձեռող օրենքը, ապա Բրյուսելը կարող է կիրառել Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածը՝ Լեհաստանին զրկելով ԵՄ-ում քվեարկելու իրավունքից: «Անցած շաբաթվա ընթացքում Լեհաստանում որոշ բաներ փոխվել են, իսկ որոշ բաներ՝ ոչ»,- ասել է Թիմերմանսը: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խորհրդարանում ընդունված դատական համակարգի փոփոխությունների երեք օրինագծերից երկուսը հետ էր ուղարկել, իսկ մեկը ստորագրել էր՝ ուժի մեջ դնելով այն: Ըստ հաստատված օրենքի՝ արդարադատության նախարարը, ով նաև երկրի գլխավոր դատախազն է, առաջին ատյանի բոլոր դատավորներին նշանակելու լիազորություն է ստացել:

Նմանատիպ նյութեր