211652_close_icon

Մեծ Բրիտանիան հաստատել է բենզինային և դիզելային շարժիչներով մեքենաների վաճառքն արգելող ծրագիրը

views-count5857 դիտում article-date 21:06 26-07-2017
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են 2040 թվականից արգելել դիզելային և բենզինային շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ նախատեսվում է դրանից տասը տարի անց ընդհանրապես փողոցներն ազատել ավտոմեքենաներից: Նախարարը նաև հայտնել, որ հնարավոր է որոշ շրջաններում, որտեղ օդն առավել աղտոտված է, շահագործման արգելքը կարող է ավելի վաղ սահմանվել: Կարգելվի նաև էլեկտրաշարժիչ և ներքին այրման շարժիչ ունեցող ավտոմեքենաների վաճառքը:

Նմանատիպ նյութեր